Մանկապատանեկան ոլորտի հեղինակավոր մասնագետ Զոհրե Ղայենին վերապատրաստման դասընթաց կանցկացնի Երևանում

15.09.2023

2023 թվականի հոկտեմբերի 4-6-ը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթաց: Վերապատրաստման դասընթացը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:

Դասընթացն անցկացվում է ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ գրողների, հրատարակիչների, մանկական հոգեբանների, ուսուցիչների համար:

Վերապատրաստաման դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Գրադարանավարի օրվան ընդառաջ:

Կարևորելով ոլորտի մասնագետների շարունակական կրթությունը՝ դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:

Դասընթացի շրջանակում Զոհրե Ղայենին կներկայացնի ոլորտի մասնագետների համար կարևորագույն մի շարք թեմաներ.

✅ ո՞րն է մանկական գրադարանների գրադարանավարի դերը 21-րդ դարում,

✅ ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության,

✅ ի՞նչ է Urie Bronfenbrenner համակարգը և որտեղ են գտնվում գրադարաններն այս համակարգում,

✅ Ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը,

✅ Որո՞նք են «Կանաչ» մանկական գրադարանները,

✅ ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին հոգեբանական տրավմայի ժամանակ,

✅ դասընթացի մասնակիցները կծանոթանան IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին և դասընթացի ընթացքում կստեղծեն իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ:

Տեղեկացնենք, որ Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետ Զոհրե Ղայենին իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion award»-ին: Ոլորտի հեղինակավոր մասնագետն առաջադրվել է նաև Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի ժյուրիի նախագահ:

Նշենք, որ եռօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական:

❗️ Դասընթացը վճարովի է: Եռօրյա դասընթացի արժեքն է 50000 ՀՀ դրամ /ներառյալ լանչ և սուրճի ընդմիջում/:

❗️ Դասընթացի աշխատանքային լեզուն պարսկերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

❗️ Տեղերը խիստ սահմանափակ են:

❗️ Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 15-ը անհրաժեշտ է լրացնել հայտը 👉 https://docs.google.com/…/1HGkbQ…/edit…

և ուղարկել հետևյալ armibbytrainings@gmail.com էլ. հասցեին:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 060-271-131 հեռախոսահամարով:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել