Երեխաների պաշտպանության օրը գրադարանում

02.06.2023

Հունիսի 1-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հյուրընկալեց տասնյակ մանուկների՝ միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Գրադարանի բակում Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ոստիկանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, պարային ֆլեշմոբեր, կավճանկարչություն, երեխաներն անակնկալ նվերներ ստացան: Մանուկների համար երաժշտական համարներով հանդես եկան ՆԳՆ Ոստիկանության զորքերի երգչախումբն ու ՆԳՆ Ոստիկանության զորքերի նվագախումբը՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահառուների մասնակցությամբ:
Գրադարանի դահլիճում Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 դպրոցի սաների (մանկավարժ՝ ՇուշանիկԳրիգորյան) հետ համատեղ կազմակերպված ցերեկույթի ընթացքում դպրոցականները հայրենիքն ու մայրիկներին գովերգող բանաստեղծություններով ու երգերով, խաղաղության մասին կոչերով հանդես եկան: Փոքրիկ բեմադրության միջոցով կարևորվեց օրվա խորհուրդը բանիմաց ու պահանջատեր սերունդ ունենալու տեսանկյունից:

Գրադարանի ճեմասրահում փոքրիկ հյուրերի համար կազմակերպված ցերեկույթի ընթացքում պարային համարներով ելույթ ունեցան «Կարապետյանների պարի և պլաստիկայի ցուցադրական դպրոցի» սաները (գեղարվեստական ղեկավարներ՝ Արտաշես Կարապետյան և Լիանա Սարգսյան): Երաժշտական կատարումներով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Ստեփան Աղբալյանը (ուսուցիչ՝ Դավիթ Նալչաջյան):

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել