Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կնշվի Ազգային գրադարանային շաբաթը

15.04.2022

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 18-25-ը Հայաստանում կիրականացնի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ինչպես միշտ մասնակցելու է շաբաթի ծրագրին ՝ ներկայանալով բազմաբնույթ միջոցառումներով: Ծրագրում ընդգրկված են հետևյալ միջոցառումները՝ հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, վիկտորինաներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ…
Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին: Այն իր առանձնահատուկ տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել