Տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը

09.04.2022

Ապրիլի 8-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը։ Ցերեկույթի հյուրերն էին ժամանակակից մանկագիրները՝ ՀԳՄ նախագահ Է․ Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Ա․ Վարդանյանը, Ս․ Ղազարյանը, Օ․ Դարյանը, Ա․ Հովսեփյանը և Մ․ Սարգսյանը: Շաբաթի շրջանակում ժամանակակից գրողների հետ հանդիպումները նպատակ ունեն երեխաների հետ հարցուպատասխանների միջոցով բացահայտել նրանց հուզող թեմաները, նրանց ներաշխարհի անկյուններն ու սերմանել սեր դեպի ընթերցանություն: Գրադարանի ակտիվ ընթերցողները պատրաստել էին բեմականացում, որի ժամանակ ներկայացրեցին մանկագիրների հայտնի գործերը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Է․ Միլիտոնյանը նշեց, որ գրադարանը ոգու գեղեցկության սրահն է, որը խթանում է ընթերցանությունը: «Ընթերցանությունն էլ ծնում է սերը դեպի մարդիկ, բնությունն ու կենդանիները: Գիրքը թուղթ է, բայց լավ գրականությունը ձեր ձեռքում դառնալու է միս ու արյուն, հարաբերություններ»,- ասաց նա: Մանկագիրը նշեց, որ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը հնարավորություն է ընձեռում ընթերցողներին ու մանկագիրներին միմյանց հանդիպելու։  
Մանկագիրներն ընթերցեցին թե նոր գրված գործեր, թե երեխաների կողմից արդեն սիրվածները։ Օ․ Դարյանը նշեց, որ գիրքը տպագրելուց հետո դրա ճակատագիրը երեխաների ձեռքում է հայտնվում, իսկ երեխաներինը՝ գրքի: «Որքան երջանիկ կլինեք, եթե դարձնենք ընթերցանությունը ձեր կյանքի կարևոր մասը»,- նկատեց նա։ Ա․ Հովսեփյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր ստեղծագործողի համար բերկրանք է իր ընթերցողի հետ հանդիպումը. «Մտնում ենք ձեր ներաշխարհը, ստանում ենք գեղեցիկ հույզեր, և այդ ամենը դառնում է գեղեցիկ բանաստեղծություն։ Սիրեք գիրքը, մտերմացեք նրա հետ»,- ասաց նա։ 

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել