
Նոյեմբերի 28-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ դասարանի սպասարկման սրահում բանաստեղծ, մանկագիր Հենրիկ Սեւանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել։
Միջոցառմանը մասնակցում էին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները, ովքեր գրադարան էին այցելել դասղեկ Սիրանուշ Բաղդասարյանի և ծնողների ուղեկցությամբ։
Միջոցառման սկզբում գրադարանի աշխատակից Սվետլանա Շիրինյանը ներկայացրեց մանկագրի կյանքն ու ստեղծագործական ուղին, ապա երեխաները ասմունքեցին Հենրիկ Սևանի բանաստեղծությունները։
Աշակերտները նաև ներկայացրին գրողի հեքիաթներից մեկը, այնուհետ հարց ու պատասխանի միջոցով վերլուծեցին հեքիաթի բովանդակությունը։





