Գրադարանը մասնակցեց Ռուսաստանի մանկական գրադարանների տնօրենների խորհրդակցությանը

12.12.2022

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Ռուսաստանի Դաշնության պետական մանկական գրադարանի հրավերով 2022 թ.-իդեկտեմբերի 6-8-ին մասնակցում էր Ռուսաստանի մանկապատանեկան գրադարանների տնօրենների «Ռուսաց լեզուն և ընթերցանությունը՝ երկրի մշակութային կոդի ձևավորման հիմքում. մանկական գրադարանների խնդիրները» խորագրով ամենամյա խորհրդակցությանը: Գրադարանի ներկայացուցիչ Գայանե Կարապետյանը «Ռուսաց լեզուն և ընթերցանությունը իբրև միջազգային հաղորդակցության հիմք. համատեղ նախագծեր, համագործակցության հեռանկարներ» թեմայով կլոր-սեղանին և միջազգային փորձին նվիրված հանդիպմանը հանդես է եկել գրադարանի տնօրենի ուղերձով և «Ռուսաց լեզուն Հայաստանի գրադարանների միջմշակութային հաղորդակցության համակարգում: Մանկապատանեկան ընթերցանության խթանումը մանկական գրադարանում» զեկույցով, որի ընթացքում ներկայացվել է նաև թեման ընդհանրացնող շնորհանդես:

Հիբրիդային ձևաչափով հանդիպմանը բանախոսել են նաև ՌԴ-ի, Բելառուսի, ՈՒզբեկստանի, Դոնեցկ և Լուգանսկ քաղաքների (առկա ձևաչափով), Ղազախստանի և Ղըրղըզստանի մասնագետները (առցանց): Քննարկվել են գրադարանային սպասարկման հիմնախնդիրներ, խոսվել է մանկական ընթերցանության և գրադարանների դերի մասին:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել