Ավարտվեց Ազգային գրադարանային շաբաթը

26.04.2023

Հանրապետության տասնյակ՝ երևանյան,  մարզային,  համայնքային, մասնագիտական ու բուհական գրադարաններ մեկ շաբաթ շարունակ մեծահասակների շարունակական կրթության յուրօրինակ հարթակ հանդիսացան: Ապրիլի 17-23-ն ընկած օրերին գրադարաններում՝ սերունդներին երկրի մշակույթի, գրականության ու պատմության վերաբերյալ դասեր փոխանցելու «աշխատանքին» ավելացան գրադարանավարների համար նախատեսված վերապատրաստման դասընթացները: 

Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ) նախաձեռնությամբ արդեն 21-րդ անգամ կազմակերպված ու «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը կրող մշակութային-մասնագիտական շաբաթը հնարավորություն ընձեռեց կազմակերպելու փոխայցելություններ մարզային ու քաղաքային գրադարանների միջև, գրադարանների փորձն ու նորարար լուծումները միմյանց հետ կիսելու, գրադարանային արդի խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գրադարանների միջև համատեղ միջոցառումներն ու վարպետության դասերն ավելի հաճախ կազմակերպելու վերաբերյալ: 

Հատկապես մարզային գրադարանների աշխատակիցների հետ հանդիպումները ևս մեկ անգամ կարևորեցին նրանց դերը հայկական թվային բովանդակության ստեղծման, բացառիկ պատմական տեղեկությունները շահագրգիռ լսարանին մատուցելու տեսանկյունից: Երիտասարդ ընթերցողների ու գրադարանների աշխատակիցների գնահատմամբ՝ շաբաթի ընթացքում հայկական ժայռապատկերների վերաբերյալ կազմակերպված դասընթացն ազգային մշակույթի ու պատմության դռները բացող յուօրինակ բանալի էր: 

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել