Ամփոփվեց 2026թ.-ի ամառային ճամբարը

02.09.2026

Ամառային արձակուրդների ընթացքում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իրականացվեց «Ամառային դպրոց» ծրագիրը՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար։

Ծրագիրը երեխաների համար հնարավորություն էր ոչ միայն հետաքրքիր և բովանդակալից անցկացնելու ամառային արձակուրդը, այլև ընթերցանության, ստեղծագործելու, սովորելու և նոր բացահայտումներ կատարելու միջոցով ընդլայնելու իրենց գիտելիքներն ու հետաքրքրությունների շրջանակը։

Ծրագրի ընթացքում երեխաները մասնակցեցին գրքերի ընթերցում-քննարկումների, հեքիաթների ընթերցումների, ստեղծագործական և արվեստի դասերի, թեմատիկ զրույցների, կրթական միջոցառումների ու ինտելեկտուալ զարգացնող խաղերի։ 

Ամառային դպրոցի շրջանակում սաները հանդիպեցին գրող և երաժիշտ Աղավնի Գրիգորյանին, մանկագիրներ Աննա Իսաբեկյանին և Կարինա Վիվի Նաջարյանին, հեքիաթագիր և ռեժիսոր Արփի Մաղաքյանին, մանկական գրքերի հեղինակ և նկարազարդող Լիլիթ Ալթունյանին, ամերիկահայ գրող, արձակագիր և թարգմանիչ Կիմա Կիրակոսյանին, ինչպես նաև «Զանգակ» հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավդալյանին։

Ծրագրի կարևոր բաղադրիչ էին նաև մշակութային-կրթական այցերը։ Ամառային դպրոցի սաներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և Մատենադարան։

Այցերի ընթացքում ամառային դպրոցի սաները դիտեցին «Փոքր Մհեր» մուլտֆիլմը, ինչպես նաև «Արի գնանք թատրոն» թատերախմբի «Երեք խոզուկները» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը։

Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցեցին նաև բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառման, որի ընթացքում ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։ Խաղը ստեղծվել է «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։

Ամառային դպրոցի ծրագրին ամառվա ընթացքում մասնակցեց 80 երեխա, իսկ ընդհանուր հաճախումների թիվը կազմեց շուրջ 800։

Ծրագիրը երեխաների համար դարձավ գիտելիքի, ընթերցանության, ստեղծագործելու, մշակույթը բացահայտելու և նոր ընկերներ ձեռք բերելու հետաքրքիր ու բովանդակալից հարթակ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել