Ամառային դպրոցի երեխաներին ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

08.08.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի սաներն այսօր մասնակցել են բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառման, որի ընթացքում ներկայացվել է «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։

Խաղը ստեղծվել է «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։ 

Գրադարանում խաղը ներկայացնելիս ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով մասնակցեց խաղի փորձարկմանը և զրուցեց ամառային դպրոցի սաների հետ։

Խաղի միջոցով երեխաները ծանոթացել են Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին։ 

Խաղն օգնում է զարգացնել հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։ 

Խաղի վերջում երեխաները  մասնակցել են բնապահպանական թեմաներով հետաքրքիր քննարկման։

Միջոցառման ավարտին «Մտապահիր կենդանիներին» խաղի օրինակներ նվիրվեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին և երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն բացահայտել Հայաստանի կենդանական աշխարհը նաև հանդիպումից հետո։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել