ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ԴԻՆԱՄԻԿ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

16.09.2025

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով գրադարանավարների վերապատրաստման ծրագիր, որը իրականացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և IFLA-ի աջակցությամբ:

Ծրագրի բացմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի ղեկավար Ռուզան Տոնոյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և այլք:

Իր ողջույնի խոսքում Ռուզան Տոնոյանը նշել է. «Այս կարևոր նախաձեռնությունը հնարավոր է դարձել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շնորհիվ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում նախարարությանը՝ գրադարանների զարգացմանն ուղղված հետևողական աշխատանքի համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Միջազգային գրադարանային ասոցիացիային, ինչպես նաև Հայկական գրադարանային ասոցիացիային, որը շուրջ երեք տասնամյակ նպաստում է գրադարանների զարգացմանը, կազմակերպում սեմինարներ ու դասընթացներ և առաջնահերթություն է տալիս գրադարանավարների շարունակական կրթությանը։ Գրադարաններն այսօր այլևս միայն գրքերի պահոցներ չեն։ Դրանք պետք է դիտարկվեն որպես նորարարության, կրթության, մշակութային բազմազանության և համայնքային կյանքի կենսունակ կենտրոններ։ Այսօր, երբ գիտելիքը և տեղեկատվությունը դառնում են զարգացման հիմնական շարժիչ ուժերը, գրադարանները պետք է լինեն այն վայրերը, որտեղ մարդիկ ոչ միայն կարդում և տեղեկություն են ստանում, այլ նաև զարգանում են, հաղորդակցվում և ստեղծում նոր արժեքներ։ Այս վերափոխման առանցքում կանգնած են հենց գրադարանավարները, ովքեր իրենց գիտելիքներով, փորձով ու նվիրվածությամբ ձևավորում են ժամանակակից գրադարանային միջավայրը։ Կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը գրադարանների ապագայի առանցքն են»:

Տոնոյանը շնորհակալություն է հայտնել նաև արտերկրի գործընկերներին՝ դոկտոր Հաննա Ֆոգտին և Մարիանա Աբրեյու-Լորեյրոին, ինչպես նաև Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչության անդամներին և մանկական գրադարանի անձնակազմին՝ նվիրված աշխատանքի և ջանքերի համար։

Վերապատրաստման մասնակիցներին և ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շեշտելով, որ ծրագրի խորագիրը ամենևին պատահական չէ, և գրադարանները իսկապես պետք է լինեն ակտիվ համայնքային կենտրոններ: Նախարարը նաև ընդգծել է . «Սա ոչ միայն դրամաշնորհային ծրագիր է, որին մենք աջակցում ենք, այլ մի ամբողջական բարեփոխում է: Մենք վստահ ենք, որ չնայած բոլոր տեխնոլոգիական զարգացումներին, ընթերցանությունը, գրադարանը ոչ միայն չեն կորցնում իրենց նշանակությունը, այլև ձեռք են բերում յուրահատուկ կարևորություն»:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև դոկտոր Հաննա Ֆոգտը և Մարիանա Աբրեյու-Լորեյրոին, իրենց շնորհակալական խոսքն ասելով համագործակցության հրավերի համար:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել