Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մասնակցեց ԱՊՀ երկրների և Վրաստանի մանկապատանեկան գրքի միջազգային ֆորումին

05.09.2023

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ և 1-4-րդ դասարանցիների սպասարկման ենթաբաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը մասնակցեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների և Վրաստանի մանկապատանեկան գրքի միջազգային ֆորումին: Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի պետական մանկական գրադարանը «Մեծացնում ենք ընթերցող» («Растим читалеля») ասոցիացիայի հետ համատեղ՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության, ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

2023թ․ ԱՊՀ երկրների համար ճանաչվել էր Ռուսաց լեզվի տարի՝ որպես միջազգային հաղորդակցության լեզու: Ֆորումի ծրագիրը նվիրված էր մանկական գրականությանը, թարգմանչական գործին, նկարազարդումներին և գրքային դիզայնին, ինչպես նաև միջազգային հաղորդակցության մեջ ռուսաց լեզվի դերին: Ֆորումին մասնակցում էին մանկագիրներ, նկարազարդողներ, մանկական գրքերի դիզայներներ, գրադարանավարներ, մանկական գրականության ոլորտի փորձագետներ ԱՊՀ երկրներից և Վրաստանից:

Օգոստոսի 30-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ներկայացուցիչ Կարինե Հովհաննիսյանը ֆորումի պատվիրակների թվում մասնակցեց Մոսկովյան մանկապատանեկան գրքի միջազգային տոնավաճառին, «Ռուսաստանի մանկական գրքի շուկան․ վիճակագրություն, միտումներ, հեռանկարներ» ճյուղային կոնֆերանսի աշխատանքներին, ԱՊՀ երկրների համագործակցության երրորդ ընթերցողական գագաթնաժողովին, ինչպես նաև «Մանկապատանեկան ոլորտում Ռուսաստանի ազգային մրցանակ-2023»-ի հանձնման արարողությանը։

Օգոստոսի 31-ին Մոսկվայի էքսպո կենտրոնում հայկական պատվիրակությունը մասնակցեց «ԱՊՀ երկրներում ընթերցանության մշակույթը՝ ընդհանուր անցյալից դեպի մեծ ապագա» լիագումար նիստին։

Նույն օրը հայաստանյան պատվիրակության անդամները՝ Կարինե Հովհաննիսյանը, Ներսես Հայրապետյանը, Նարինե Գիժլարյանը, Արտակ Ալեքսանյանը, Մոսկվայում ԱՊՀ երկրների և Վրաստանի մանկապատանեկան գրքի միջազգային ֆորումի մասնակիցների թվում հրավիրված էին «Տարվա գիրք» մրցանակաբաշխությանը, որը Ռուսաստանի գրականագիտական ոլորտում ամենաազդեցիկ իրադարձություններից մեկն է։ Մրցույթին մասնակցել են ԱՊՀ երկրների 108 հրատարակչություններ՝ ներկայացնելով ավելի քան 900 անուն գիրք: Մրցանակաբաշխությունն ունեցել է 11 անվանակարգ՝ «Տարվա գիրք», «Տարվա պոեզիա», «Տարվա արձակ», «Գրքարվեստ», «XXI դարի երեխաներին», «Հաջորդ սերունդ», «Հումանիստաս», «Էլեկտրոնային հրատարակություններ և աուդիո գրքեր», «Գիտական գրականություն», «Արտ-գիրք» և «Մշակութային կոդ»: «Տարվա գիրք» մրցանակը շնորհվեց ԱՊՀ երկրների ժամանակակից գրականության եռահատոր անթոլոգիային, որի հայ գրականության բաժնի համակարգողն ու թարգմանիչը Հայ-ռուսական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Մելիքսեթյանն է:

Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի պետական մանկապատանեկան գրադարանում տեղի ունեցավ «Ռուսաց լեզուն ու ընթերցանությունը միջպետական շփումների հիմք. համատեղ նախագծեր, համագործակցության հեռանկարներ» լիագումար նիստը: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ և 1-4-րդ դասարանցիների սպասարկման ենթաբաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը հանդես եկավ «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ կրթամշակութային ծրագրերը, համագործակցությունները որպես գրքի պրոպագանդման և ընթերցանության խթանման միջոց» զեկույցով։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել