Հանդիպում MCC քոուչ Նառա Կարսենցի հետ

11.05.2023

Քոուչինգի միջազգային ֆեդերացիան մայիսի 8-14-ը հայտարարել է Քոուչինգի միջազգային շաբաթ։ Ամբողջ աշխարհում քոուչերը մեկ շաբաթ շարունակ անցկացնում են թրեյնինգներ, դասախոսություններ ու անվճար սեսիաներ։

Քոուչինգի միջազգային շաբաթի շրջանակում մայիսի 10-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում՝ վարպետության որակավորում ունեցող քոուչ (Master Certificate Coach), թիմային ու բիզնես քոուչ, բիզնես մենթոր, հակաճգնաժամային կառավարման մասնագետ Նառա Կարսենցի հետ Nara Karsents — Coaching and Mentoring Center Armenia։

«Ղեկավարից՝ առաջնորդ քոուչինգի միջոցով» թեմայով քննարկման նպատակն էր ներկայացնել քոուչինգի դրական ազդեցությունը շահառուի ինքնակատարելագործման, վստահության բարձրացման, անձնային աճի, ինքնաճանաչման ճանապարհին առաջնորդի որակների բացահայտման և թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Խոսելով հաճախորդների հետ քոուչ-սեսիաների անցկացման արդյունավետության մասին՝ Նառա Կարսենցը նշեց, որ քոուչինգը հնարավորություն է տալիս բարելավել մասնագիտական որակները, օգնում վերհանել ու հաղթահարել անձնական տիրույթում առկա խնդիրները։ «Դու դառնում ես քո կյանքի ճարտարապետը։ Քոուչինգի հիմնական նպատակն է օգնել հաճախորդին հասկանալ ինքն իրեն, իր պահանջները, մոտիվացիան, նպատակներն ու խոչընդոտները, որոնք կարող են խանգարել հասնել ցանկալի արդյունքին: Այս դեպքում քոուչն օգտագործում է տեխնիկա, որն օգնում է հաճախորդին ինքնուրույն գտնել իր պատասխաններն ու լավագույն լուծումները, հասնել առաջադրված նպատակներին և հաղթահարել հաջողության ճանապարհին առկա խոչընդոտները։ Քոուչը երբեք խորհուրդ չի տալիս, նա անկողմնակալ է և չի արտահայտում սեփական կարծիքը։ Նա օգտագործում է հարցեր, որոնք օգնում են հաճախորդին ինքնուրույն արդյունավետ որոշումներ կայացնել»,- նշեց նա։

Նառա Կարսենցի խոսքով՝ կառավարչից դեպի ուժեղ առաջնորդ տրանսֆորմացիայի ճանապարհին առկա մի շարք խնդիրներ հաղթահարելի են քոուչինգի միջոցով։ «Քոուչինգում մարդը բարձրագույն արժեք է, ում տրվում է խնդիրը լուծել նոր հնարավորությունների ստեղծմանը զուգահեռ։ Այստեղ կարևորվում է էմպատիան ու ապրումակցումը դիմացինի նկատմամբ»,- նշեց նա։ Ըստ բանախոսի՝ համաշխարհային ճանաչում ունեցող «Ֆորբս» և «Հարվարդ Բիզնես Ռեվյու» պարբերականներն իրենց էջերում բազմիցս անդրադարձել են քոուչինգի դրական ազդեցությանը, իսկ «Գուգլ», «Մայքրոսոֆթ», «Սիմենս» և այլ միջազգային ընկերություններ պարբերաբար կիսվում են քոուչինգի կիրառման արդյունքում իրենց աշխատակիցների որակավորման ու ընկերությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին պատմություններով։

Նառա Կարսենցը նշեց, որ Հայաստանում քոուչինգային մշակույթը նոր է զարգանում, սակայն նախորդ տարի Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) հայաստանյան մասնաճյուղի հիմնադրումը արդյունավետորեն ավելացնում է մեր երկրում քոուչերի քանակը։ Վերջինս ընդգծեց, որ միայն վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր որակավորում ունեցող քոուչերի քանակն աճել է առնվազն 2-3 անգամ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել