Սպիտակի քաղաքային գրադարանում ամփոփվել է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» կրթամշակութային ծրագիրը

06.05.2024

💁Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» կրթամշակութային ծրագիրը Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում ամփոփվել է:

 

 

🗓️Երեք օրերի ընթացքում` ընթերցանության, քննարկումների, մշակութային ժառանգության պատմության և նկարչության վարպետության դասերի միջոցով ծրագրի մանուկ և պատանի մասնակիցները հաղորդակցվել են եվրոպական գրականությանը, մշակույթին, սովորել են նկարչական արվեստի հիմունքներն ու կատարելագործել հմտությունները:

 

 

🗓️Ճամբարի վերջին օրը՝ մայիսի 4-ին, անգլիացի գրող Դեյվիդ Լիչֆիլդի «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» գրքի ինտերակտիվ հեքիաթապատումից հետո երեխաները ոգևորությամբ քննարկել են ստեղծագործության բովանդակությունն ու արտահայտել իրենց մտքերն ու տպավորությունները:

🎨Նկարչության վարպետության դասընթացի շրջանակում երեխաներն ավարտել են նախորդ օրերին մեկնարկած աշխատանքները: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանի ղեկավարությամբ երեխաները սովորել են նկարչության հիմունքները, զարգացրել ստեղծագործական միտքն ու կարողությունները՝ արտահայտելով իրենց գաղափարներն ու զգացմունքները: Նշենք, որ առաջիկայում երեխաների նկարչական աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

 

 

💁Ամփոփելով եռօրյա կրթամշակութային ծրագիրը` վիկտորինաների և հարցուպատասխանի միջոցով երեխաներն ամրապնդել են ճամբարային օրերին ձեռքբերված գիտելիքները` եվրոպական երկրների պատմության, գրականության, մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:

🇪🇺Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:

 

 

📌Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:

📌Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել