Մայրենի լեզվի միջազգային օրը գրադարանում

19.02.2023

Փետրվարի 21-ին գրադարանում Ձորաղբյուրի Վ.Կարապետյանի անվան դպրոցի սաների մասնակցությամբ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված դաս-պարապունք անցկացվեց: Միջոցառման ընթացքում երեխաները տեղեկացան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր հռչակելու նախաձեռնության մասին, ներկայացվեցին աշխարհում անհետացող լեզուների ու ամենագործածական լեզուների վերաբերյալ տեղեկություններ: Երեխաները ծանոթացան հայերեն լեզվի զարգացման փուլերի՝ նախագրային շրջանի ու գրերի ստեղծման, հայերեն լեզվի տարատեսակների գործածության ու հայոց լեզվի՝ գրականության լեզու դառնալու մասին: 

Դպրոցականները մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ ու ասույթներ ներկայացրեցին, այնուհետ բաժանվելով երկու խմբի՝ բառակազմության, ուղղագրության, խոսքի մասերի, հոմանիշ-հականիշների ու դերբայական դարձվածքների վերաբերյալ առաջադրանքներ կատարեցին: Որպես խրախուսանք խմբերը նվեր ստացան առակների ժողովածու ու Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխան» գիրքը: 

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել