Ավարտվել է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը

22.02.2022

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնած ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում էին հայաստանյան մի շարք հրատարակչություններ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը: Տոնավաճառի շրջանակում բազմաթիվ միջոցառումներին հյուրընկալվել էին գրողներ, նկարազարդողներ, մշակույթի գործիչներ, հարյուրավոր երեխաներ ու ծնողներ: 
Առաջին անգամ իրականացվել է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանավարները գրքեր են նվիրաբերել Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական, Շենգավիթի և Էրեբունու բժշկական կենտրոնների ծննդատներից դուրս գրվող նորածիններին և մայրիկներին. ակցիայի նպատակը՝ գրքի նկատմամբ սերմանել սեր ու հոգատարություն, կարևորել ընտանեկան ընթերցանությունը. նվիրաբերման ակցիան իրականացվել է «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ:
Տոնավաճառի բացման շրջանակում կայացել է գրադարանի 2021թ. լավագույն ընթերցողների պարգևատրումը հանձնվել են գրքեր, պատվոգրեր, կրծքանշաններ և էկոպայուսակներ: Լավագույնները խրախուսվել են նաև «Ապրելու» հիմնադրամի կողմից:  
Պատվոգրեր են հանձնվել IBBY «Պատվո ցուցակում» ընդգրկված հրատարակչություններին, նկարազարդողներ Լ. Ալթունյանին, Ն․Մուրադյանին, թարգմանիչ Ա․Բախչինյանին, հետմահու՝ մանկագիր Սուրեն Մուրադյանին, Յուրի Սահակյանին: 
«Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում հեքիաթներ են ընթերցել ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի ղեկավար Ս. Հ. Թաբաթաբային և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Ավագյանը: «Բարեկենդան»-ի մոտիվներով ներկայացել են գրադարանի թատերական ստուդիայի սաները, իսկ «Քաջ Նազարը» հեքիաթից մի հատված անգլերեն բեմադրվել է ընթերցողների կողմից:
Ալթունյանն ընթերցել է իր հեղինակած և նկարազարդած «Երաժիշտ հրեշը» գիրքը, իսկ փոքրիկները նկարել են հրեշին: Երեխաների հետ հանդիպել է նաև դերասան և ռեժիսոր Հ․Չիչակյանը: Տեղի են ունեցել Է. Թաթիկյանի «Ձնեմարդը», Հ. Մխիթարյանի «Սքանչելին» և Հ. Սիրունյանի «Չոր ապրիլ» գրքերի շնորհանդեսները, կազմակերպվել է հանդիպում հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ: Մուլտերի մասին են պատմել և մուլտֆիլմ ցուցադրել «Մուլտարտ» անիմացիոն ստուդիայի ներկայացուցիչները:
Երեխաների համար կազմակերպվել են նաև երաժշտության ունկնդրումներ, Թումանյանի պատմվածքների բարձրաձայն ընթերցումներ, հեքիաթապատումներ, թիմային, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր ու քուիզեր: 

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել