
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հայաստանի մարզային և համայնքային գրադարանների համար կանցկացվի «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման ծրագիրը, որին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի մարզային և համայնքային գրադարանների ներկայացուցիչներ։
Դասընթացի նպատակն է ոլորտի մասնագետներին տալ տեսական և գործնական գիտելիքներ, զարգացնել աշխատանքային նոր հմտություններ, ծանոթացնել գրադարանային ոլորտի ժամանակակից առանձնահատկություններին։ Բացի մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծրագիրը հնարավորություն կտա նաև ամրապնդել գործընկերային փոխհարաբերությունները գրադարանների միջև, ստեղծել համագործակցության համար նոր հնարավորություններ։
Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 1-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում. կմասնակցեն Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարաններից 25 աշխատակից:
Հուլիսի 8-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։