Գրադարանում մեկնարկել է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

04.04.2022

Ապրիլի 1-ից մեկնարկել է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» խորագիրը կրող ավանդական դարձած միջոցառումների շաբաթը: Շաբաթվա նպատակն է երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 1-ին անցկացվեց անգլերեն ինտերակտիվ խաղ-վիկտորինա: Խաղը բաղկացած էր մի քանի փուլից, որից յուրաքանչյուրին երկու թիմի բաժանված դպրոցականներին տրվում էին առաջադրանքներ՝ գուշակել թաքնված պատկերները, ստանալ մի քանի բառի համակցությամբ նոր բառեր, գտնել բերված տառերով բառեր ու կազմել անհրաժեշտ վերջավորությամբ նոր բառեր:Վիկտորինայի կազմակերպումը նպատակ ուներ ոչ այնքան երեխաների անգլերեն լեզվի գիտելիքները ստուգել, որքան՝ զվարճալի ժամանց ապահովել աշակերտների համար:Վիկտորինային մասնակցեցին 10-11-րդ դասարանցիները:

Ապրիլի 2-ին Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի ու Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում գրադարանի դահլիճում բեմադրվեց ֆրանսիացի գրող Շառլ Պեռոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթը: Թատերական ներկայացման մասնակիցներն էին գրադարանի թատերական ստուդիայի սաները և ակտիվ ընթերցողները /ստուդիայի ղեկավար՝ Արտակ Ավետիսյան/։
Ապրիլի 2-ին շաբաթի շրջանակում անցկացվեց հանդիպում ԵԳԸ անդամների /Երիտասարդ գրողների ընտանիք/ և գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանի միջև:



Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել