Օտարալեզու գրականության բաժնում նոյեմբերի 14-ին կազմակերպվեց ինտերակատիվ խաղ-վիկտորինա Երևանի՝ գերմաներեն ուսուցանող դպրոցների սաների մասնակցությամբ: Ինտերակտիվ հանդիպումը մեկնարկեց գերմաներեն բանաստեղծության ընթերցումով ու թարգմանությամբ:
Երեխաները հեշտությամբ կատարեցին իրենց տրված հանձնարարությունը կենդանիների ու գույների գերմաներեն անվանումները գուշակելու վերաբերյալ: Այնուհետ մրցեցին գերմաներեն լեզվի քերականության վերաբերյալ ունեցած գիտելիքներով:
Միջոցառման վերջին հանձնարարությանը խաղ-փնտրտուք խաչբառն էր, որին ակտիվ մասնակցած երեխաները որպես խրախուսական նվեր արժանացան գրենական պիտույքների: