
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը՝ «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ, հայտարարում է «Գրքերի ապահով աշխարհում» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված գրադարանավարների համար։
Դասընթացը նվիրված է գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով, աջակցող և ներառական միջավայրերի ստեղծմանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու գրքի և ընթերցանության ներուժը՝ որպես երեխաների հետ աշխատանքի, նրանց հուզական աջակցության և ապահով տարածքի ձևավորման կարևոր գործիքների։
Դասընթացի օրերը՝ 2026 թ. սեպտեմբերի 7–9
Ժամը՝ 10:00–17:00
Դասընթացավար՝ Էլլա Բերթհուդ (Անգլիա)
Անցկացման վայրը՝ ք. Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան)
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումով










