Ամանորյա կախարդանք գրադարանում

27.12.2023

Դեկտեմբերի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճը լի էր մանուկներով. Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի առաջին դասարանի սաներն իրենց հասակակիցների համար թատերական ներկայացում ցուցադրեցին: Բեմին էին երեխաների կողմից սիրված հեքիաթների հերոսները: Ամանորյա երգ ու պարի, հանելուկների ուղեկցությամբ ներկայացման հերոսները փորձում էին «ավազակների» ձեռքից ազատել Ձյունանուշին՝ տոնական հրաշքը կյանքի կոչելու համար: Իսկ Ձյունանուշին ազատ արձակելու նախապայմանը մեկն էր՝ փոխանակել նրան Ձմեռ պապի ամանորյա նվերների պարկի հետ: Ի վերջո պայքարն ավարտվեց համերաշխության հաստատմամբ՝ «ավազակներին» մասնակից դարձնելով ամանորյա տոնական միջոցառմանը:

Ցերեկույթի ավարտին դահլիճում հավաքված երեխաներին շնորհավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ մաղթելով նրանց անհոգ ու առողջ մանկություն, խոհեմություն, անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ լի միջավայր, սեր գիտելիքների և ընթերցանության նկատմամբ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել