Վարպետության դաս գրադարանավարների համար

19.04.2023

Ինչ ուղղությամբ է այսօր զարգանում գրադարանային համակարգը, թվայնացման ինչ տեխնոլոգիաներ են կիրառում աշխարհի ամենատարբեր գրադարաններն ու ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Այս և այլ հարցերի շուրջ խոսվեց ապրիլի 18-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում  Խնկո Ապոր  անվան ազգային մանկական գրադարանում «Թվայնացում, արհեստական բանականություն, մեծ տվյալներ. 
գրադարանները նոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով վարպետության դասի ժամանակ: Գրադարանի աշխատակիցների համար դասը վարեց ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը: 

 Տիգրան Զարգարյանի խոսքով՝ հայկական գրադարանները պետք է ջանքեր գործադրեն ոլորտային զարգացումների հետևից հասնելու համար: «Սակայն խնդիրն այն է, որ հայատառ բովանդակությունը այնքան էլ լավ ներկայացված չէ, ինչի պատճառով տեղեկատվության մի մասը կորում է կամ հասանելի չէ շահագրգիռ լսարանի համար: Այս առումով կարևորվում է ժամանակակից գրադարանավարի դերը թվային գրադարաններ ձևավորելու աշխատանքներում»,- նշեց նա:

Տիգրան Զարգարյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձավ թվանշային գրադարանների զարգացման

փուլային պատմությանը: Խոսելով ավանդական գրադարանների համեմատ առավելությունների մասին՝ նշեց, որ թվանշային գրադարաններում առկա տեղեկատվությունը ընթերցող հանրության համար հասանելիության ավելի լայն շրջանակ ունի: 

Նրա խոսքով՝ հայատառ բովանդակության ստեղծման համար գրադարանավարները պետք է ծրագրավորման նվազագույն հմտություններ ունենան: «Անհրաժեշտ են նոր որակի գրադարանավարներ՝ ավելի ճկուն, նորարար, տեղեկատվական շտեմարաններից օգտվելու կարողություններ ունեցող: Չպետք է մոռանալ, որ թվանշային գրադարանները շատ լավ հարթակ են տեղեկատվական պատերազմ վարելու համար»,- ասաց Տիգրան Զարգարյանը: Նա նշեց, որ թվային անվտանգության, ռոբոտիզացիայի արդյունքում ձևափոխվում է նաև աշխատանքային շուկան, սակայն Հայաստանում դեռևս այդ ոլորտում առկա են մի շարք օրենսդրական բացեր: 

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել