Սերմից մինչև սեղան, բույսից՝ կենսավառելիք. գյուղատնտեսական ոլորտի գաղտնիքները

18.10.2023

Սերմից բույս, բույսից էլ արտադրանք ստանալու ճանապարհը դյուրին չէ. անհրաժեշտ են աշխատասիրություն, նվիրվածություն, մեծ ջանքեր: «Իմ մասնագիտությունը» խորագրի շրջանակում հոկտեմբերի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հյուր, գյուղատնտես Նվարդ Շահմուրադյանը պատմել է այդ ճանապարհը հաղթահարելու իր փորձի մասին: Նվարդ Շահմուրադյանի ղեկավարած «Բալենի Ագրո խորհրդատվություն» ՍՊԸ-ն Հայաստանում խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսության ոլորտում, նպաստում աջակցող միջոցառումների իրագործմանն ու նորարարական լուծումների կիրառմանը, ուսումնական ծրագրերի իրականացմանը:

Գրադարանի փոքրիկ ընթերցողների հետ հանդիպման ընթացքում Նվարդ Շահմուրադյանը սահիկաշարով ներկայացրել է գյուղատնտեսական ոլորտի արտադրանքի տարատեսակները, հյուրասիրել ներկաներին ու խոսել, թե ինչպես է թվային տեխնոլոգիաների և սարքավորումների առաջխաղացումն ազդում ոլորտի զարգացման վրա: Ընգծելով ոլորտի բազմաշերտությունն ու դերը երկրի զարգացման համար՝ մասնագետը կարևորել է հանդիպումը երեխաների հետագա մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Նվարդ Շահմուրադյանը երեխաներին ցուցադրել է ոլորտում կենդանական ծագման մթերքներին փոխարինող բուսական այլընտրանքը, խոսել դրանց օգտակարության մասին: Սննդի ոլորտից անցում կատարելով տնտեսական իրերի ստացման աղբյուրներին՝ բերել է տեքստիլի, օճառի, օծանելիքի և ներկերի արտադրության մեջ բույսերի կիրառության օրինակներ: Խոսելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման մասին՝ անդրադարձ է կատարվել բույսերից կենսավառելիք ու կենսագազ ստանալու հնարավորությունների մասին:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել