«Գրադարանը նորարարության հարթակ». մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

11.04.2024

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 15-22-ը Հայաստանում կանցկացնի «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը` «Գրադարանը նորարարության հարթակ» խորագրի ներքո:

 

 

Այս տարի ընտրված խորագիրը միտված է արժևորելու գրադարանների դերը որպես մշակութային, նորարական և սոցիալական հարթակ:

 

 

Հայկական գրադարանային ասոցիացիան այս նախաձեռնությունն անցկացնում է 2002 թվականից: Ծրագրի նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:

 

 

Շաբաթի շրջանակում Երևանի ու մարզերի գրադարաններում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ` միտված գրադարանային ոլորտին առնչվող հիմնահարցերի շեշտադրմանը, գրադարանների միջև փորձի փոխանակմանը, գրքի և ընթերցանության դերի բարձրացմանն ու ընթերցող-գրադարան կապի ամրապնդմանը:

 

 

Այս օրերին հանրապետության գրադարաններում կանցկացվեն հանդիպումներ, գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ, ճանաչողական փոխայցելություններ, ցուցահանդեսներ, կլոր-սեղան քննարկումներ` Հայաստանի հրատարակչությունների ներկայացուցիչների ու գրադարանավարների մասնակցությամբ:

 

 

«Ազգային գրադարանային շաբաթը» կամփոփվի ապրիլի 22-ին:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել