«Գրադարանների դերակատարումը կրթության գործընթացում»․ դասախոսություն գրադարանավարների համար

17.04.2024

📚«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպվել է դասախոսություն՝ Ազգային մանկական, համայնքային և մասնագիտական գրադարանների գրադարանավարների համար։

 

 

🏵«Գրադարանների դերակատարումը կրթության գործընթացում» թեմայով դասախոսությունը վարել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Հովհաննես Հովակիմյանը։

 

 

😍Որպես ներածական նյութ, բանախոսը անդրադարձ է կատարել «գրադարան» հասկացությանը, արդի գրադարանների նշանակությանը, գործառույթներին, Հայաստանում և աշխարհում գրադարանային գործի արդի միտումներին։

 

 

📖Դասախոսության ընթացքում Հովհաննես Հովակիմյանը խոսել է ի սկզբանե ստեղծված գրադարանների, որպես կրթօջախ դրանց դերի, հոգևոր գրականության ստեղծման, պահպանության, տարածման, հանրահռչակման կարևորության մասին։ Պատմական էքսկուրս է կատարվել Հայաստանում վանական մեծ համալիրներում ստեղծված առաջին գրադարաններին, որոնց ծագումն ի սկզբանե փոխկապակցված է եկել կրթական գործընթացների հետ։

📝Դասախոսության ընթացքում շեշտադրվել են արդի գրադարանների, գրադարանավարների դերակատարումները ժամանակակից ընթերցողի պահանջների, ընթերցվող գրականության պահանջարկի համատեքստում։ Խոսելով տարբեր ժամանակներում գրադարանների ազդեցության մասին, Հովհաննես Հովակիմյանը մատնանշել է այն ուղիները, որոնք ամրապնդում են գրադարան-ընթերցող կապը՝ որպես արդյունք մեծացնելով կրթական բաղադրիչը։

Դասախոսությունն ամփոփվել է թեմային առնչվող քննարկումով։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել