
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր պատմաբան, ուսուցիչ, Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի փոխտնօրեն Արմեն Ղուկասյանը Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ «Ինչպե՞ս կերտվեց սեպտեմբերի 21-ը» խորագրով դաս- պարապմունք է անցկացրել:
Արմեն Ղուկասյանը աշակերտներին պատմական ակնարկի տեսքով ներկայացրել է մեր անկախության անցած ուղին՝ սկսած դեռևս Հայկի և Բելի ժամանակահատվածից, անդրադարձել բոլոր արքայատոհմերին, խոսել այն բոլոր գործոնների մասին, որոնք կարևոր դեր են խաղացել անկախության ստեղծման և պահպանման գործում:
Բանախոսը ներկայացրել է նաև հետաքրքիր տեղեկություններ ՀՀ առաջին հանրապետության հռչակումից:
Աշակերտները նորովի են բացահայտել անկախության արժեքը, ծանոթացել են դրա կերտման պատմությանն ու կարևորությանը:





