
Նոյեմբերի 28-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում գրադարանի աշխատակից Հովակ Հովակիմյանը անցկացրեց բաց դաս՝ նվիրված մեծ բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։
Դասի ընթացքում բանախոսը ներկայացրեց Իսահակյանի կենսագրությունը, կյանքի հետաքրքիր դրվագներ, հիշողություններ և պատմություններ գրողի հարուստ ուղուց։
Նա աշակերտներին բացահայտեց Իսահակյանին ոչ միայն որպես գրող, այլև որպես հասարակական գործիչ և մեծ հայրենասեր, ում համար հայրենիքը եղել է բարձրագույն արժեք։
Միջոցառմանը մասնակցում էին Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի, Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի և Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտները։
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան գրողի կյանքի ու ստեղծագործական ուղու ուշագրավ դրվագներին՝ հարստացնելով իրենց գիտելիքները նոր և արժեքավոր տեղեկություններով։
Մեր գրական ժառանգությունը ճանաչելով՝ մենք այն փոխանցում ենք նոր սերունդներին։





