Մեդիագրագիտության եռօրյա վարպետության դաս գրադարանավարների համար

22.10.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց գրադարանավարների համար նախատեսված մեդիագրագիտության եռօրյա վարպետության դասը։

Դասընթացը վարում էր «Մեդիա հանուն կրթության» ՀԿ նախագահ, mediaforedu.am կայքի խմբագիր Անուշ Մարտիրոսյանը։ Դասընթացի ընթացքում քննարկվել են գրադարանների դերը համայնքային կյանքում և մեդիագրագիտության զարգացման գործում։

👥🗣️Մասնակիցներն անդրադարձել են տեղեկատվության ստուգմանն ու առաջնային աղբյուրներին վստահելու կարևորությանը, փաստարկված տեղեկատվության տարածմանը, էթիկայի կանոնների պահպանմանը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությանն ու թվային անվտանգությանը։

💻Խմբային և գործնական աշխատանքների միջոցով քննարկվել է նաև, թե ինչպիսին պետք է լինի հավաստի լուրը, ինչպես գտնել տեղեկատվական սխալները, ստուգել աղբյուրները։

📌Դասընթացի ընթացքում կարևորվեց նաև գրադարանների դերը՝ որպես մեդիագրագիտության և վստահելի տեղեկատվության տարածման կարևոր օրրան։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել