
Ուրախ ենք տեղեկացնել, որ հոկտեմբերի 19-30-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կգործի «Աշնանային ճամբար»՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար:
Ճամբարի ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և բազմաբովանդակ ծրագիրը հիանալի հնարավորություն է երեխաների համար՝ երկշաբաթյա աշնանային արձակուրդներն անցկացնելու հագեցած ու բովանդակալից, ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և նոր ընկերներ:
- Ժամանակացույց․ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00–17:00
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար կարող եք գրել գրադարանի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 060-271-131 հեռախոսահամարով:





