Հանդիպում իրանցի մանկագրի հետ

08.09.2025

📚Սեպտեմբերի 6-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ տեղի է ունեցել հանդիպում իրանցի ճանաչված մանկագիր Ահմադ Աքբարփուրի հետ, ով հանդես է եկել «Գրականության դերը մանուկների և դեռահասների կյանքում» թեմայով բանախոսությամբ։

🏆Ահմադ Աքբարփուրի գրքերը լայնորեն ճանաչված են ամբողջ աշխարհում, թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, լավագույնն են ճանաչվել տարբեր միջազգային մրցույթների ժամանակ։

💬Բանախոսության ընթացքում հեղինակը հայ ընթերցողների հետ խոսել է գրականության կարեւորության մասին, այն ազդեցության մասին, որը գրականությունը թողնում է պատանիների զարգացման, աշխարհընկալման ձեւավորման վրա։

👤Հանդիպմանը ներկա էր նաեւ ԻԻՀ դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական պարոն Մոհամմադ Ասադի Մովահեդը, ով իր շնորհակալական խոսքն ասաց հայ ընթերցողին եւ Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրենին, աշխատակազմին՝ մշտապես սերտ համագործակցության համար։ Ներկա էր նաեւ «Գրքի տուն» հրատարակչության տնօրենը, ով Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին գրքեր նվիրեց։

⁉️Հանդիպումն ավարտվեց ընթերցասերների եւ գրողի հարց ու պատասխանով։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել