Իմ առաջին գրադարանը. Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը գրքեր նվիրեց ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին

18.02.2022

Փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները «Քո առաջին գիրքը» ակցիայի շրջանակում գրքեր նվիրեցին Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի և «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին: 


Գրքերը նվիրաբերվեցին Գրքի տոնին ընդառաջ, որն առաջին հերթին նպատակ ունի սերմանել գրքի նկատմամբ սեր ու հոգատարություն, կարևորել ընտանեկան ընթերցանության դերն ու նշանակությունը, վաղ տարիքից ստեղծել երեխայի անձնական գրադարանը: 

Գրքերի նվիրաբերման ակցիան իրականացվել է «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ: Նվեր-փաթեթը բաղկացած էր թվով 7 երաժշտական-խոսող ու նկարազարդ գրքերից: Մայրիկներին էլ գրադարանը հանձնել է մանկական գրականության ցանկ՝ երեխաների տարիքին համապատասխան գրքեր ընտրելու հարցում օգնելու նպատակով:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել