«Գիտելիքները սկսում են գրադարանից». ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում էր

01.09.2023

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան էր այցելել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Գրադարանի փոքրիկ հյուրերի հետ հեքիաթի սրահում «Անտառային դասեր» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը դիտելուց հետո՝ փոխնախարարը շնորհավորեց դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց լավ սովորել ու սիրել գիրքը:

Դանիել Դանիելյանը երեխաներին պատմեց, որ տարիներ առաջ ինքը նույնպես գալիս էր այս գրադարան, գրքեր վերցնում և դրական հիշողություններ ունի գրադարանում ստացած իր գիտելիքների հետ կապված: «Տարիներ հետո ես կարծես վերադարձել եմ իմ տուն՝ հարազատ ինձ վայր: Գրադարանը կենդանի մի կենտրոն է, որտեղ ամեն ինչ կա, դրանով էլ տանում ես երեխաներին դեպի գիրքն ու ընթերցանությունը: Առանց գրքի արվեստ ու կրթություն գոյություն չունի: Գիտելիքները սկսում են գրադարանից»,- ընդգծեց նա:

Կարևորելով մանկապատանեկան գրադարանների դերը երեխաների կրթության գործում՝ փոխնախարարն ընդգծեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանի մարզերում համայնքային գրադարաններում մանկապատանեկան գրականության համալրմանը: «Գրքերը բավական մաշված են, քանակն էլ՝ խիստ սակավ», — իր մտահոգության մասին կիսվեց նա:

Այնուհետ Դանիել Դանիելյանը գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ շրջայց կատարեց սրահներում՝ ծանոթանալով գրադարանի աշխատանքներին, խոսեց գրադարան այցելած ընթերցողների հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպիսի գրականություն են նախընտրում կարդալ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել