Գարնանային ճամբար հայ և ռուսալեզու երեխաների համար

18.03.2022

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային կրթամշակութային ճամբարը, որը կազմակերպվում է ոչ միայն հայ, այլև ռուսալեզու երեխաների համար: Ռուս փոքրիկների համար գրադարանի կողմից մշակված հատուկ կրթամշակութային ծրագիրն արդեն մեկնարկել է, իսկ հայ երեխաների համար ճամբարը կգործի դպրոցական գարնանային արձակուրդների ընթացքում՝ մարտի 21-ից ապրիլի 1-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովելով նրանց հագեցած առօրյան: Ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար: Ռուսաստանից ժամանած փոքրիկ հյուրերի համար այն կգործի նույն ժամային տիրույթում: 

Գարնանային ճամբարի ծրագրում ներառված են կրթական, ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացներ, որոնք կընդլայնեն երեխաների աշխարհայացքը, կսովորեցնեն աշխատել թիմում, ինչպես նաև կփոխանցեն քննադատաբար մտածելու և ստեղծագործելու հմտություններ: Գրադարանում նախատեսվող դասընթացներից բացի երեխաների համար կկազմակերպվեն այցեր թանգարաններ ու թատրոններ, Երևանի այլ պատմամշակութային հաստատություններ՝ հնարավորություն ստեղծելով ձեռք բերել ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ, այլև գտնել նոր ընկերներ: 

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք գրել գրադարանի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 060-271-131 հեռախոսահամարով:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել