Ապրիլի 17-ից կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

15.04.2023

Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) ապրիլի 17-23-ը Հայաստանում կանցկացնի Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կրում է «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը: Մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի համագործակցությամբ գրադարանավարների համար կանցկացվեն վարպետության դասեր, գրադարանի հյուրերը կմասնակցեն տարաբնույթ դաս-պարապմունքների: Կկազմակերպվի կլոր սեղան գրադարանի աշխատակիցների ու հրատարակիչների մասնակցությամբ’ քննարկելու ոլորտային խնդիրներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման, նորարարական լուծումների տարածման ու գրադարանների միջև փորձի փոխանակման տեսանկյունից: Շաբաթի ընթացքում միջոցառումներ կանցկացվեն հանրապետության ազգային, մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարաններում:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել