Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն է: Հիմնադրվել է 1933թ-ին: Գրադարանի մասին մանրամասն կարդացեք այստեղ.
«Շարժական գրադարան» ծրագիրն իրականացնելու, մարզային և համայնքային գրադարաններ այցելելու, նրանց
գրքեր տրամադրելու, համայնքներում միջոցառումներ և ընթերցողական էքսկուրսիաներ կազմակերպելու համար Ազգային մանկական գրադարանին անհրաժեշտ է ավտոբուս:
Donate now
Գրադարանում պարբերաբար կազմակերպվում են զանազան թեմաներով փաստագրական, գեղարվեստական և մուլտիպլիկացիոն ֆիլմերի դիտումներ, որոնք ոչ միայն նպաստում են ընթերցող-գրադարան կապի ամրապնդմանը, այլև ունեն կրթադաստիարակչական, ճանաչողական նշանակություն: Վերոնշյալ կինոդիտումները կազմակերպելու համար գրադարանին
անհրաժեշտ է նոր երևակման սարք (պրոյեկտոր):
Donate now
Ժամանակակից գրադարանային
գործն անհնար է պատկերացնել առանց համակարգիչների: Թվայնացման աշխատանքներ իրականացնելու
և էլեկտրոնային սպասարկման որակը բարելավելու համար Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին անհրաժեշտ է հինգ համակարգիչ:
Donate now