Ավարտվել է գրադարանային ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացը

18.07.2025

Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվել է Հայաստանի մարզային և համայնքային գրադարանների համար անցկացվող «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Դասընթացի մասնակից Տավուշի, Լոռու, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային եւ համայնքային գրադարանների ներկայացուցիչները հետաքրքիր եւ մասնագիտական նոր ձեռքբերումներին միտված հետաքրքիր թեմաների են ծանոթացել։

Երկու փուլով իրականացված դասընթացին մասնակցել է գրադարանային ոլորտի 50 ներկայացուցիչ Հայաստանի բոլոր մարզերից։

Դասընթացը ոլորտի մասնագետներին տվել է գործնական և տեսական նոր հմտություններ, մասնակիցները ստացել են ոչ միայն արժեքավոր գիտելիքներ, այլև ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ, հաստատել գործընկերային փոխհարաբերություններ այլ գրադարանների հետ։

Վերապատրաստման դասընթացը կնպաստի ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը, նորարարական մեթոդների կիրառմանը և գրադարանի ծառայությունների որակի բարձրացմանը։

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել