Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Ռուսաստանի Դաշնության պետական մանկական գրադարանի հրավերով 2022 թ.-իդեկտեմբերի 6-8-ին մասնակցում էր Ռուսաստանի մանկապատանեկան գրադարանների տնօրենների «Ռուսաց լեզուն և ընթերցանությունը՝ երկրի մշակութային կոդի ձևավորման հիմքում. մանկական գրադարանների խնդիրները» խորագրով ամենամյա խորհրդակցությանը: Գրադարանի ներկայացուցիչ Գայանե Կարապետյանը «Ռուսաց լեզուն և ընթերցանությունը իբրև միջազգային հաղորդակցության հիմք. համատեղ նախագծեր, համագործակցության հեռանկարներ» թեմայով կլոր-սեղանին և միջազգային փորձին նվիրված հանդիպմանը հանդես է եկել գրադարանի տնօրենի ուղերձով և «Ռուսաց լեզուն Հայաստանի գրադարանների միջմշակութային հաղորդակցության համակարգում: Մանկապատանեկան ընթերցանության խթանումը մանկական գրադարանում» զեկույցով, որի ընթացքում ներկայացվել է նաև թեման ընդհանրացնող շնորհանդես:
Հիբրիդային ձևաչափով հանդիպմանը բանախոսել են նաև ՌԴ-ի, Բելառուսի, ՈՒզբեկստանի, Դոնեցկ և Լուգանսկ քաղաքների (առկա ձևաչափով), Ղազախստանի և Ղըրղըզստանի մասնագետները (առցանց): Քննարկվել են գրադարանային սպասարկման հիմնախնդիրներ, խոսվել է մանկական ընթերցանության և գրադարանների դերի մասին: