1. Գրադարանի ծառայություններից կարող են օգտվել 3-18 տարեկան՝ նախադպրոցական և դպրոցական երեխաներ, ուսանողներ, ինչպես նաև մանկական գրականության ընթերցանությունը կազմակերպողներ` մանկավարժներ, գրադարանավարներ…
2. Գրադարանում կարող են գրանցվել անձը հաստատող փաստաթղթով (ծննդյան վկայական, անձնագիր)՝
* մինչև 16 տարեկանը՝ ծննդյան վկայական և ծնողի անձնագիր,
* 16-ից բարձր՝ անձնագիր, իսկ ուսանողները՝ անձնագիր և ուսանողական տոմս:
3. Գրանցվող անձը պետք է ունենա Երևան քաղաքի հաշվառում:
4. Բնակության տեղի կամ այլ էական փոփոխությունների դեպքում ընթերցողը պարտավոր է նախօրոք զգուշացնել գրադարանին:
5. Երևան քաղաքի հաշվառում չունեցող կամ ՀՀ մարզերում բնակվող անձինք գրադարանի հավաքածուից կարող են օգտվել տեղում կամ պատճենահանման եղանակով:
Բաժանորդագրից օգտվելու կարգը`
1. Գրադարանը գրքատրամադրում է իրականացնում գրադարանից դուրս կամ ընթերցասրահում օգտվելու համար:
2. Ընթերցողը կարող է գրքից օգտվել 15 օր սահմանափակ ժամանակով և օգտագործման ժամկետը մեկ անգամ երկարաձգելու իրավունքով. նոտաներից` 2 ամիս ժամկետով և ևս 2 անգամ երկարաձգելու իրավունքով, եթե այն տվյալ ժամանակահատվածում պահանջարկ չունի:
3. Գրադարանից դուրս չեն տրվում ամսագրեր, թերթեր, բառարաններ, տեղեկատուներ, մեկ օրինակ գրքեր:
Գրանցվելու կարգ
Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը