Նկարազարդման վարպետության դաս Հոդա Հադդադիի հետ

07.08.2025

Օգոստոսի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և IBBY Հայաստանի համագործակցությամբ Իրանական ընթերցասրահում անցկացվեց նկարազարդման վարպետության դաս, որը վարեց իրանցի գրող և նկարազարդող Հոդա Հադդադին։

Դասընթացի ընթացքում Հադդադին մասնակիցներին ներկայացրեց իր ստեղծագործական ուղին՝ ցուցադրելով գրքերում տեղ գտած նկարազարդումների բնօրինակները և կոլաժային աշխատանքները։ Սահադիտման միջոցով ցուցադրվեց նաև նրա կենսագրական հոլովակը։

Վարպետության դասի թեման ընտրվել էր «Կարմիր գլխարկ» հեքիաթը։ Մասնակիցները, օգտագործելով ամսագրեր, թերթեր և գունավոր թղթեր, ստեղծեցին հեքիաթի իրենց հեղինակային տարբերակը։ Հադդադին ներկայացրեց հեքիաթի տարբեր տարբերակների բովանդակային առանձնահատկությունները և խոսեց դրանց նշանակության մասին։

Նա կիսվեց իր փորձով, տեխնիկայով և մոտեցումներով, ոգեշնչելով թե՛ սկսնակ, թե՛ արդեն ստեղծագործող մասնակիցներին։ Շատերի համար կոլաժային աշխատանքը նոր փորձ էր, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց։

Մասնակիցները բարձր գնահատեցին վարպետության դասը և հայտնեցին ցանկություն՝ նման հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել