Մասնակցության հրավեր «Վոլգոգրադ-Երևան» միջազգային հետազոտական արշավին

07.02.2022

Վոլգոգրադի շրջանի «Վոլգոգրադի մարզային մանկական գրադարան» պետական մշակութային հաստատությունը հրավիրում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին մասնակցելու «Վոլգոգրադ-Երևան» միջազգային հետազոտական արշավին։

Ակցիան իրականացվում է Քույր քաղաքների համաշխարհային օրվան ընդառաջ և կանցկացվի «Հաղթանակի շնորհիվ բարեկամացած» խորագրի ներքո:

Ակցիայի շրջանակում քույր քաղաքների ընթերցողներն ու գրադարանների աշխատակիցները հետազոտական ուսումնասիրություններ պետք է կատարեն Վոլգոգրադն ու Երևանը կապող նշանակալից ամսաթվերի, պատմական իրադարձությունների, հիշարժան վայրերի, մշակութային տեսարժան վայրերի և հայտնի դեմքերի մասին։

Ծրագիրը մեկնարկում է 2022 թ. փետրվարի 7-ին և կավարտվի ապրիլի 24-ին: Ակցիայի շրջանակում նախատեսվում են հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծել տեսանյութեր, կիսվել լավագույն աշխատանքներով և ներկայացնել հաստատությունների պաշտոնական կայքերում՝ Քույր քաղաքների համաշխարհային օրը՝ ապրիլի 24-ին:

Ստորև կարող եք ներբեռնել «Վոլգոգրադ-Երևան» միջազգային հետազոտական արշավի անցկացման կանոնակարգը:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել