Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդցուցահանդես-տոնավաճառը հյուրընկալեց ավելի քան 3000 մասնակցի

21.02.2023

2023թ. փետրվարի 17-19-ը Գիրք նվիրելու և Թումանյանի ծննդյան օրվա շրջանակներում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառն ավելի քան 3000 մասնակից ունեցավ: Մասնակցեցին  հայաստանյան մի շարք հրատարակչություններ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը։

Եռօրյա միջոցառումների շրջանակում անցկացվեց շուրջ 30 միջոցառում, որոնք մեկնարկեցին «ՋիԷսԷմ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների տրամադրած գրքային փաթեթները ծննդատնից դուրս գրվող նորածիններին նվիրաբերելու ակցիայով: Արտագրադարանային միջոցառումների շրջանակում գրադարանի 2022թ. լավագույն ընթերցողները հյուրընկալվեցին Ազգային ժողովում, գրքեր ստացան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Արդեն գրադարանում 14 լավագույն ընթերցողներն արժանացան նաև գրադարանի պատրաստած պատվոգրերին ու «Հայաստանի մշակութային հիմնադրամ» ՀԿ-ի և «Shabeeg» հայկական հագուստի բրենդի մրցանակներին:

Համագործակցային միջոցառումների շրջանակներում գրադարանում Մատենադարանի աշխատակիցները հայերեն ձեռագրերի վերաբերյալ վարպետաց դաս անցկացրեցին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցների միջոցով երեխաները ժողովրդական երգի ժանրի տեսակներին ծանոթացան:  «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի կողմից թատերական ներկայացում բեմադրվեց, իսկ «Mind Center» ընկերության աշխատակիցները ռոբոտաշինության ու ծրագրավորման վերաբերյալ դասընթաց անցկացրեցին:  

Գրադարանում երեք օրերի ընթացքում տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ ու քննարկումներ, հանդիպումներ մանկագիրների ու հոգեբանի հետ, երաժշտական ֆլեշմոբ ու ամենաընթերցված գրքերի ցուցահանդես: «Հեքիաթի դեսպան մայրերը» ծրագրի շրջանակում հյուրընկալվեցին բլոգեր մայրիկներ, ովքեր հեքիաթներ ընթերցեցին մանուկների համար: Երեխաները մասնակցեցին վիկտորինաների ու ավազանկարչության դասընթացի, դիտեցին մուլտֆիլմեր ու թատերական ներկայացումներ: Կազմակերպվեցին Հովհ. Թումանյանի պատմվածքների ու հեքիաթների բարձրաձայն ընթերցումներ ու նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգերի ունկնդրումներ:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել