Իրանական խոհանոցին նվիրված միջոցառում

26.05.2022

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարվա  կապակցությամբ՝ մայիսի 25-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի Իրանական ընթերցասրահում «Կախարդական սփռոց» հեղինակային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ  իրանական խոհանոցին նվիրված միջոցառում:
Իրանը համարվում է աշխարհում ամենահարուստ և ամենահին խոհանոց ունեցող երկրներից մեկը: Ցերեկույթի մասնակիցները ներկայացրեցին հարևան երկրի ազգային  խոհանոցը իր ավանդական ուտեստներով: Այնուհետև պատրաստեցին իրանական  թահդիգով բերենջ՝ բրնձով և հավով կերակրատեսակ, սալադե Շիրազի՝ լոլիկով և վարունգով աղցան, զովացուցիչ ըմպելիք՝ դուղ (թան). ներկաները փորձեցին սովորել և մտապահել օգտագործվող մթերքների պարսկերեն անվանումները:  Հյուրերը համտեսեցին պատրաստված ուտեստները:
Միջոցառմանը ներկա էին պարսիկ գրող, սցենարիստ Սարա Նամջուն և մանկագիր, դրամատուրգ, լրագրող Թահմինե Հադադին և  թարգմանիչ Գևորգ Ասատրյանը: Թարգմանիչը ներկայացրեց Թահմինե Հադադիին, նրա ստեղծագործական ուղին. գրողը հարցուպատասխանի միջոցով տեղեկացավ երեխաների նախասիրությունների, հայ մանկագիրների մասին:  Մանկագիրը իր՝ 2021 թ.-ին «Թեհրանի լավագույն գիրք» մրցանակին արժանացած “The World is Mine” (Աշխարհը իմն է) գրքի մի քանի օրինակ նվիրեց միջոցառման մասնակից աշակերտներին, իսկ Իրանական ընթերցասրահին նվիրեց իր այլ գրքերից ևս:
Մասնակիցները Երևանի №200 դպրոցի ԿԱՊԿՈՒ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) 7-րդ դասարանի աշակերտներն էին: Միջոցառման ավարտից հետո գրադարանի հյուրերը շրջայց կատարեցին գրադարանում:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել