Գրադարանի տնօրենը պատվոգրեր է հանձնել տարվա լավագույն ընթերցողներին

23.02.2025

Փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն ընթերցողների պարգևատրման արարողությունը։

Ցերեկույթը մեկնարկել է գրադարանի թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ փոքրիկ ներկայացմամբ:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: Գրադարանի տարբեր տարիքային խմբերի 11 ընթերցողներ, որոնք տարվա ընթացքում կարդացել են 40 և ավելի գրքեր, ճանաչվել են տարվա լավագույն ընթերցող։

Տարվա լավագույն ընթերցողներին պատվոգրեր է հանձնել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Լավագույն ընթերցողները գրադարանի կողմից արժանացել են նաև խորհրդանշական նվերների։

Պարգևատրման արարողությունից հետո տարվա լավագույն ընթերցողները գրադարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցել են Հայաստանի պատմության թանգարան և դիտել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել