Դաս-հանդիպում, քննարկում, վիկտորինաներ` արևմտահայ գրողների ու նրանց ստեղծագործությունների շուրջ

10.05.2024

«Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մայիսի 10-ին  տեղի է ունեցել «Ճանաչենք արևմտահայ գրողներին» խորագրով  դաս-հանդիպումն ու ինտերակտիվ քննարկումը:


Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի աշակերտների համար միջոցառումն անցկացրել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները:

 

 

Ինտերակտիվ դասի ընթացում ներկայացվել է արևմտահայերենի բացառիկությունը, լեզվի առանձնահատկությունները, գրողների կենսագրությունները, գործունեությունն ու գրական ստեղծագործությունները:

 

 

Անդրադարձ է կատարվել նաև տարբեր գործոնների  հետևանքով  արևմտահայերենի վտանգվածությանը, ինչի պատճառով այն դասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների շարքին: Բանախոսները առանձնահատուկ շեշտել են արևմտահայերենի  պահպանության, զարգացման և հանրահռչակման կարևորությունը:

 

 

Դպրոցականները  վիկտորինայի ձևաչափով նյութի վերաբերյալ պատասխանել են հարցերի, ամփոփել` թեմայի շրջանակում ձեռբերած  գիտելիքները: Այնուհետև ներկաների հետ կիսվել են արևմտահայ գրողների մասին ընթերցած պատմություններով և արտասանել հատվածներ արևմտահայ հեղինակների ստեղծագործություններից:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել