
Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում ապրիլի 21-ին գրադարանում տոնեցին բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը: Գրադարանի հյուրերն էին գրողի դուստրը՝ Հասմիկ Դավթյանը, թոռնուհին ու ծոռնուհին, ով իր նախապապի հոբելյանին նվիրված ցերեկույթի մասնակիցներից մեկն էր: Ներկայացնելով Վ. Դավթյանի կյանքի նշանակալից դրվագներն ու ստեղծագործական աշխատանքում ունեցած դժվարությունները՝ նշվեց բանաստեղծի գրական ժառանգության ազդեցության ու արժեքի, հայ գրականության մեջ դավթյանական պոեզիայի դերի ու կարևորության մասին: Ցերեկույթի մասնակցիները կարդացին բանաստեղծի հայտնի գործերը, կատարեցին նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Դուստրը՝ Հասմիկ Դավթյանն, իր շնորհակալական խոսքում ասաց, որ տպավորված է երեխաների ու մանկավարժի աշխատանքով. «Շատ հպարտ եմ ու շատ շնորհակալ: Իսկապես դժվար է Դավթյանին անգիր անելը, որովհետև պարզունակ չէ, շատ խորաթափանց է ու խորիմաստ: Կարծում եմ՝ ձեր ամբողջ կյանքում կհիշեք այս բանաստեղծությունները, որոնք շքեղացնում ու հարստացնում են հոգին»,- նշեց նա: