Ավարտվել է գրադարանային ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի առաջին փուլը

03.07.2025

Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվել է Հայաստանի մարզային և համայնքային գրադարանների համար անցկացվող «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման ծրագրի առաջին փուլը,որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ :

Դասընթացի մասնակից Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզային և համայնքային գրադարանների ներկայացուցիչները ծանոթացել են ժամանակակից տեղեկատվական շտեմարանների, էլեկտրոնային աղբյուրների, տեղեկատու-որոնողական աշխատանքների համակարգման առանձնահատկություններին, նոր գիտելիքներ ստացել մեթոդամատենագիտական աշխատանքների վերաբերյալ:

Եռօրյա դասընթացը ոլորտի մասնագետներին տվել է գործնական և տեսական նոր հմտություններ, որոնք կնպաստեն աշխատանքի որակի բարձրացմանը:

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել