ԱՊՀ երկրների մանկապատանեկան գրքի երրորդ միջազգային համաժողով

09.12.2025

Դեկտեմբերի 3-5-ը Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ երկրների մանկապատանեկան գրքի երրորդ միջազգային համաժողովը, որն իրականացվել է «Մանկական գրականության լեզվով՝ համագործակցություն մանկական գրականության և ընթերցանության ոլորտում» խորագրով։ Թեման էր՝ «Ժողովրդական բանահյուսությունը երիտասարդ ընթերցողի դաստիարակության հիմք. ծրագրեր, համագործակցության հեռանկարներ ԱՊՀ երկրների համար»։

📙Համաժողովը համախմբել էր մանկական գրականության, գրադարանային և կրթամշակութային ոլորտների մասնագետներին։

📘Մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, որտեղ ներկայացվել են նոր ծրագրեր, փորձառություններ և նախաձեռնություններ՝ ուղղված մանկական գրականության զարգացմանն ու երիտասարդ ընթերցողների խրախուսմանը։

📕Համաժողովին մասնակցել և զեկույցներով հանդես են եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սպասարկման գծով փոխտնօրեն Ռուզան Թելունցը «Բանահյուսությունը որպես ընթերցանության ուսուցման հիմք. Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձը» թեմայով, և գրադարանի ն/դ-4րդ դաս. սպասարկման ենթաբաժնի վարիչ, Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի (IBBY) հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Կարինե Հովհաննիսյանը՝ «Բանահյուսությունը և ժամանակակից մանկական ընթերցանությունը. IBBY Armenia-ի փորձը եւ նախաձեռնությունները» թեմայով։

📗Համաժողովի ընթացքում կազմակերպվել է շրջայց Ռուսաստանի պետական մանկական գրադարանում և «ЗНАЙЧИТАЙ» մանկական ինտելեկտուալ կենտրոնում։

📙Համաժողովը դարձել է արժեքավոր հարթակ ԱՊՀ երկրների միջև մասնագիտական կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և նոր նախաձեռնությունների մեկնարկի համար՝ նպաստելով երիտասարդ ընթերցողների մշակութային կրթության ամրապնդմանը։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել