Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 3-ից մեկնարկել է «Գրքերի աշխարհում» խորագիրը կրող կրթամշակութային ամառային ճամբարը: Այն կգործի ամռան երեք ամիսներին, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը:
Ամառային ճամբարը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Երեխաները կմասնակցեն ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացների՝ հնարավորություն ստանալով ամառային արձակուրդներն անցկացնել առավել հետաքրքիր և հագեցած, ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ և նոր ընկերներ:
Ամառային ճամբարի օրերին երեխաները գրադարանում կմասնակցեն գրքերի ընթերցումների, քննարկումների, կդիտեն մուլտֆիլմեր և կունկնդրեն հեքիաթապատումներ, կծանոթանան աշխարհի տարբեր երկրների տեսարժան վայրերին ու մշակութային ժառանգությանը:
Երեխաների համար կկազմակերպվեն նկարչության, շախմատի, ասեղնագործության դասեր, անգլերեն ու ռուսերեն ինտերակտիվ պարապմունքներ, ցանկության դեպքում հնարավորություն կունենան կատարել դպրոցական հանձնարարությունները:
Ծրագրի շրջանակում կկազմակերվեն նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ Երևանի կրթամշակութային հաստատություններ, թատրոններ և թանգարաններ։
Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52-12-22 հեռախոսահամարին: