Մշակութային ժառանգության օրը Խնկո Ապոր անվան գրադարանում

08.10.2026

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը միանում է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։

🤩Հոկտեմբերի 17-ին գրադարանում կանցկացվեն հայկական մշակութային ժառանգությանը նվիրված մի շարք հետաքրքիր և ճանաչողական միջոցառումներ՝

🧵 «Հայկական ասեղնագործությունը, նրա կիրառումն ու տարածումը»՝ ցուցահանդես-տեսություն,

🎶 «Գացեք տեսեք»՝ հայկական ծիսական երգի ուսուցում, զրույց և երաժշտության ունկնդրում,

🎻 «Ազգային երաժշտական գործիքներ՝ թառ, դուդուկ, քանոն, պարկապզուկ»՝ դաս-պարապմունք,

🎭 «Ստվերների տիկնիկային թատրոն․ ծագումը, պատմությունը»՝ դաս-պարապմունք։

🎉Այս միջոցառումների միջոցով երեխաները հնարավորություն կունենան ճանաչելու և արժևորելու հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր դրսևորումները՝ ավանդական արհեստներից ու ծիսական երգերից մինչև ազգային երաժշտական գործիքներ և թատերական արվեստ։

🤩Սիրով սպասում ենք մեր փոքրիկ ընթերցողներին՝ միասին բացահայտելու, ճանաչելու և պահպանելու մեր մշակութային ժառանգությունը։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել