Տարվա լավագույն ընթերցողները պարգևատրվել են

23.02.2026

Փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել 2025 թվականի լավագույն ընթերցողների պարգևատրման արարողությունը։

Արդեն ավանդական դարձած հանդիսությունը մեկնարկել է փոքրիկ ներկայացմամբ` գրադարանի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: Այս տարի գրադարանի տարբեր տարիքային խմբերի 15 ընթերցողներ, ովքեր տարվա ընթացքում կարդացել են 40 և ավել գրքեր, ճանաչվել են տարվա լավագույն ընթերցող։

Տարվա լավագույն ընթերցողներին պատվոգրեր և նվերներ է հանձնել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։ Այս տարի գրադարանի հետ համագործակցել են նաև Հայէկոնոմբանկը և Ինեկոբանկը, ովքեր լավագույն ընթերցողների համար բազմաթիվ նվերներ էին պատրաստել։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը շնորհակալություն է հայտնել մրցանակակիրների ծնողներին, գրադարանի աշխատակիցներին, ում համատեղ աշխատանքի արդյունքում երեխաների մեջ սեր է արթնանում ընթերցասիրության հանդեպ։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել