Գրադարանավարի օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

08.10.2025

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի առթիվ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպվել էր ցերեկույթ, որի ընթացքում գրադարանի թատերական խմբակի սաները ցուցադրեցին «Տոնդ շնորհավոր, սիրելի գրադարանավար» ներկայացումը՝ երախտիքի և մեծարման խոսքեր հղելով գրադարանավարներին: Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան գրադարանի ընթերցող երեխաները, ովքեր սովորում են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Գրադարանավարներին շնորհավորական խոսք է հղել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, մաղթելով քաջառողջություն, ուժ, եռանդ գրադարանը բովանդակությամբ լցնելու համար:

Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը ևս շնորհավորել է միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

Գրադարանավարի օրվա կապակցությամբ Ռուզան Տոնոյանը շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներին: Գրադարանավարները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ-ի կողմից:

Ցերեկույթի վերջում մասնակիցները փոքրիկ տեսաֆիլմ են դիտել, որտեղ գրադարանավարներից յուրաքանչյուրը պատմում է գրադարանավարի մասնագիտությունն ընտրելու իր պատմությունը:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել